Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սիրիական բանակը նախապատրաստվում է ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում ամենամասշտաբային գործողությանը

ԲԼՈԳ
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
France Press գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ սիրիական բանակային ստորաբաժանումները և նրանց հարող տարաբնույթ կառավարամետ ուժերը նախապատրաստվում են ողջ ներքին զինված հակամարտության ընթացքում ամենամասշտաբային ռազմագործողությանը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքի ազատագրմանը:
 
Արդեն ընթացիկ մարտավարության համաձայն՝ սիրիական բանակը փորձում է ընդլայնել քաղաքում և նրա շուրջ առկա անվտանգության գոտին՝ նպատակ ունենալով արգելափակել հակակառավարական ուժերին տրամադրվող սպառազինության և մարդկային համալրումների հնարավոր ուղիներն ինչպես քաղաքի արվարձաններից, այնպես էլ՝ երկրի այլ շրջաններից:
 
Ներկայում քաղաքը բաժանված է 2 հիմնական ազդեցության գոտիների՝ արևմտյան հատվածը վերահսկվում է կառվարական ուժերի կողմից, արևելյանը՝ տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների:
 
Հալեպի Նահանգը ևս մասնատված է. «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը վերահսկում է արևելյան հատվածն, իսկ արևմտյան շրջանները գտնվում են ընդդիմադիր մի շարք կառույցների և Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ազդեցության ներքո: Մինչդեռ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ՝ կառավարական ուժերը դանդաղ, բայց վստահորեն շարժվում են նահանգի հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ. ռուսական օդուժի գործողություններն էականորեն սահմանափակել են նաև թուրք-սիրիական սահմանից ընդդիմադիր որոշ կառույցներին ցուցաբերվող օժանդակության հնարավորությունները:
 
Աղբյուրի հավաստմամբ՝ կառավարական ուժերը քաղաքի շուրջ մարտեր են մղում միաժամանակ 7 ուղղություններով՝ նպատակ ունենալով խափանել ընդդիմադիրների մատակարարման ու համալրման ուղիները և մեկուսացնել նրանց Հալեպի արևելյան հատվածում:
 
Վորոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հալեպի ազատագրումը ռազմական տեսանկյունից իրենից ներկայացնում է բավական բարդ և տևական ռազմագործողություն, որի վերջնարդյունքը տեսանելի ապագայում հազիվ թե առարկայանա ռազմական հարթության շրջանակում: Պետք է ընդգծել նաև, որ եթե Հալեպի նահանգում և արվարձաններում ռուսական օդուժը կարողանում է աջակցել սիրիական կառավարական ուժերին, ապա արդեն բուն քաղաքի ազատագրման գործում ավիացիայի դերակատարությունը շատ ավելի սահմանափակ է լինելու: Մինչդեռ այս պարագայում առավել կարևոր է ռազմագործողության հետ կապված ժամանակային որոշ առանձնահատկությունների նշանակությունը: Բանն այն է, որ ռազմագործողությունն առավել ակտիվանում է հունվարի վերջին Ժնևում ծրագրված ներսիրիական բանակցությունների նախաշեմին: Ասել է թե, ռազմավարական խիստ կարևորություն ունեցող Հալեպում ընթացող մարտերում անգամ սահմանափակ հաջողություններն էականորեն կամրապնդեն կառավարական պատվիրակության դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Թերևս այս նպատակին է միտված նաև սիրիական բանակի և նրան հարող ուժերի աննախադեպ ակտիվությունը հարավային ճակատում ևս:
 
Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի փաստել, որ Հալեպի ճակատագիրն շատ ավելի արդյունավետ կերպով կարող է որոշվել ոչ թե ռազմական գործողությունների արդյունքում, այլ՝ բանակցային սեղանի շուրջ, և Հալեպում, ինչպես նաև Սիրիայի՝ ոչ ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող հատկապես խոշոր բնակավայրերում զինադադարի թեման կարող է առանցքային լինել սիրիական հակամարտության կարգավոման խաղաղ գործընթացի որևէ փուլում, եթե, այնուամենայնիվ այն արձանագրի դրական արդյունավետություն և լինի շարունակական:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph