Ալիևը մերժել է զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե «իրենց գրաված դիրքերից ու բարձունքներից ոչ մի քայլ հետ չեն գնա»։
«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի քայլ չենք անի ո՛չ 2021 թվականի մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, որովհետև սահմանը պետք է սահմանվի»,- ասել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ալիևն ասել է, թե Հայաստանի «պահանջներն անհիմն» են․ «Պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան։ Իսկ Հայաստանն «օկուպացված է պահում մեր գյուղերը», և դա անթույլատրելի է»,– նշել է նա։