«Մահմուդ Սաադին վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար». Նարեկ Նալբանդյան. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանն իր հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին «աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից»:
«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը. «Իրականում ոչ թե պարզապես հեռացրել, այլ վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար, այնպես որ չվճարված աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող: Այդքանից հետո նշյալ անձնավորությունը դեռ երես ունի ու այստեղ-այնտեղ կեղծ տեղեկություններ է տարածում»: Նարեկ Նալբանդյանին հարցնում ենք՝ տարածվող մեկ այլ տեղեկության համաձայն՝ ինքը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» (Eighty Eigth) հյուրանոցում «ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»:
«Ոչ միայն հյուրանոցում, այլև ինձ պատկանող որևէ կազմակերպությունում երբեք դեռահաս չի աշխատել: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա հնարավոր չէ գտնել այնպիսի մեկին, որը աշխատած լինի իմ բիզնես կառուցվածքում ու վճարված չլինի, դա բացառվում է», - ասաց Նալբանդյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում