Չինաստանի հանքում վթարի զոհերի թիվը հասել է 10-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հենան նահանգում (Կենտրոնական Չինաստան) ածխի հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 6-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր ութ զոհի և ութ անհետ կորածի մասին։
Պինգդինգշան քաղաքի տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել ուրբաթ օրը՝ Պեկինի ժամանակով մոտավորապես ժամը 14:55-ին, վթարի պահին այնտեղ է գտնվել 425 հանքափոր:
Վթարի պատճառը օդափոխության համակարգի արտաքին հատվածում գազի եւ ածխի արտանետումն է եղել։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հանքի ղեկավարության պատասխանատու աշխատակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, կատարվում է հետաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



