Թուրքական ԱԹՍ-ն Սիրիայում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական անօդաչուն Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է ֆրանսիական Lafarge ընկերության ցեմենտի գործարանը։
Այս մասին հայտնում է «Военный обозреватель» տելեգրամյան ալիքը՝ տեղադրելով ձեռնարկությանը հասցված հարվածի կադրերը։
Ավելի վաղ Lafarge SA ընկերությունը ճանաչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) և այլ զինված խմբավորումներին Սիրիայում ցեմենտի արտադրության իր գործարանի աշխատանքը պահպանելու համար գումար վճարելու փաստը և տուգանվել 778 մլն դոլարով։
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդման մեջ ասվում է, որ Lafarge-ը (2015 թվականից մտնում է Holcim-ի խմբի մեջ) 2013 թվականի օգոստոսից 2014 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ահաբեկիչներին շուրջ 17 մլն դոլար է վճարել Սիրիայի հյուսիսում իր գործարանի վրա չհարձակվելու համար։
«Lafarge-ն ընդունել է մեղքը և իր վրա վերցրել այս սարսափելի հանցագործության պատասխանատվությունը», - հայտարարել է Նյու Յորքի Արևելյան օկրուգի դատախազ Բրեոն Փիսը։