Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 534 դեպք, որից 159-ը՝ արտակարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 534 դեպք, որից 159-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, ձնաբքի, ձնահյուսի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական, փլուզման` 1-ական, ուժեղ քամու՝ 2, առատ ձյան՝ 3, մերկասառույցի` 17, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 161, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 24 և 136 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 111 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 238 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 161 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 102, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



