Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ