Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիրների ձերբակալությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում շարունակվում են ընդդիմադիրների ձերբակալությունները
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, հյուսիսային շրջանում «Մուսավաթ» կուսակցության հյուսիսային շրջանի կոորդինատոր Մարդան Մեհթիին կանչել են Սիազանյան շրջանի ոստիկանություն եւ ձերբակալել են: Կանչը կապված է եղել երկու օր առաջ այդ շրջկենտրոնում բողոքի ակցիաների հետ:
«Մուսավաթ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Գյուլաղա Ասլանլին Turan-ին հայտնել է, որ ընդդիմադիրը ոստիկանություն է եկել իր ազգականի հետ, բայց կարճ ժամանակ անց ազգականին, առանց պատճառները բացատրելու, ասել են, որ Մարդանը ձերբակալվել է:
Այսպիսով` ոստիկանության կողմից բողոքի ակցիաների առիթով ձերբակալված ընդդիմադիրների թիվը հասել է տասը մարդու: Ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 60 մարդը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



