Ուղևորը չի կարողացել դուրս գալ ինքնաթիռի զուգարանից և թռիչքի ողջ ընթացքում մնացել է այնտեղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկական բյուջետային Spicejet ավիաընկերության ուղեւորը մնացել է ինքնաթիռի զուգարանում եւ այնտեղ անցկացրել ողջ թռիչքը։ Պատմության մանրամասներով կիսվել է Paddle Your Own Kanoo (PYOK) պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 16-ին, Մումբայից Բանգալոր մեկ ժամ տևողությամբ չվերթում։ Տղամարդը թռիչքից անմիջապես հետո գնացել է զուգարան և կողպել դուռը, բայց հետո չի կարողացել բացել այն:
Հրատարակությունը պարզաբանում է, որ բորտուղեկցորդուհիները, լսելով օգնության կանչեր, փորձել են կոտրել դուռը, սակայն նրանց չի հաջողվել։ Հետո որոշել են զուգարանի դռան տակով գրություն փոխանցել՝ բացատրելով, թե ինչ անել վայրէջքի ժամանակ։
«Պարոն, մենք ամեն ինչ արեցինք դուռը բացելու համար, բայց չկարողացանք։ Խուճապի մի մատնվեք, մենք մի քանի րոպեից վայրէջք կկատարենք, ուստի խնդրում ենք փակել զուգարանի կափարիչը, նստել դրա վրա և պահպանել անվտանգության կանոնները»,- ասված էր գրության մեջ։
Վայրէջքից հետո ինժեներն օգնել է ուղևորին դուրս գալ զուգարանից: Փոխադրողի ներկայացուցիչները ներողություն են խնդրել ուղևորից այս միջադեպի համար և վերադարձրել ավիատոմսի գումարը։