ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական բանակցություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները զգալի առաջընթաց է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք կոչ ենք անում նրանց պահպանել այս թափը, հիմնվել նախորդ բանակցությունների արդյունքների վրա և համաձայնության գալ»,- ասել է նա։
Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Մենք հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որքան շուտ՝ այնքան լավ»,- հավելել է նա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



