Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները

Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են` ներառյալ նրա` օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները։

Մեր խնդիրն է սրան հակազդել ոչ թե քաղաքական վոկալով, այլ՝ պետական ծրագրով։ Այն, ինչը հիմա արվում է՝ բավականին անվնաս է։ Նիկոլը սա լավ ֆիքսել է ու հենց դրա համար է «խրախոսում», որ իրեն անվանարկեն ցանկացած ձևակերպմամբ ու ցանկացած, այդ թվում` իրար հակասող մեղադրանքներով։ Դրանք թեև տհաճ են, բայց՝ անվտանգ, քանի որ չունեն ներքին կոնսոլիդացիայի ներուժ, ու, որ շատ կարևոր է, չունեն որևէ ուղերձ՝ հարևաններին, միջնորդներին, հակառակորդին։

Իրականում «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։

Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։

Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։ Այս իշխանությունն իրեն վերագրել է մշտապես սխալվելու և աղետներ բերելու իրավունքը. մենք սա պետք է կասեցնենք։ Ինչպե՞ս անել, որ դա ստացվի, ու նաև այդ ընթացքում չհրահրենք պատերազմ։ Դեմ խոսես «խաղաղության պայմանագրին»՝ ոչ մեկը չի հասկանալու` ո´չ քո ժողովուրդը, ո´չ հարևանները, ո´չ միջնորդները՝ ռուսներն ու Արևմուտքը։ Կողմ խոսես՝ գնում ես գիտակցված պարտության։

Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի գաղափարն ունի այս ռիսկերի հակաթույնը։

Հայաստանի միասնական ընդդիմությունը պետք է հայտարարի, որ շարունակողն է խաղաղության բանակցային պրոցեսի ու հանդես է գալիս բոլոր վիճահարույց խնդիրները բանակցային օրակարգ դարձնելու դիրքերից։ Այս կոնցեպցիան ժամանակին կիրառել է, որքան էլ այսօր զարմանալի թվա, Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն իր նախագահության ընթացքում առաջ էր քաշում հետևյալ գաղափարը. գտնենք մի լուծում, որ առաջիկա բազմաթիվ սերունդներ այլևս չանդրադառնան այս հարցերին։ Սրան առարկելը շատ դժվար էր, և դա Ադրբեջանին տվեց ժամանակ ու հնարավորություն։

Նույնը հիմա պետք է մենք անենք, ուրիշ ճանապարհ չունենք, բայց փողոցից եկած իշխանությունը նման բաներ չի հասկանում, իսկ ընդդիմությունն այս պահին անգամ ձևակերպված էլ չէ, թե որն է։ Բոլոր բարդ հարցերն ամրագրենք, գտնենք լուծումներ, դրանք ֆիքսենք պայմանագրում ու գնանք իրական, երկարաժամկետ խաղաղության։

Ֆիքսենք նաև, որ բոլոր այն պետությունները, որոնք մեզ խրախուսում են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենք խորացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միայն այս թակարդից դուրս գալը արդեն նոր մարտավարական իրողություն է ստեղծում։ Մենք պետք է գտնենք տարբերակը` տարածաշրջանային պետություններին խաղաղության պայմանագրին այս կամ այն չափով մաս դարձնելու համար։

Հիմա արդեն մեր շահերից է բխում Կովկասյան նոր ճարտարապետության ակտիվ գծագրումը։ Խաղաղության ավելի լուրջ պայմանագիրը պետք է ներառի բոլոր առկա խնդիրները (առաջին հերթին՝ Արցախի հայության վերադարձի, խաղաղ ու երաշխավորված անվտանգ կյանքի ապահովման), դրան զուգահեռ պրոցես պետք է լինի մեզ հարևան եկած ԲՐԻԿՍ-Ի հետ ինտենսիվ խորքային համագործակցությունը։

Մենք պետք է առաջարկենք մի պայմանագիր, որը ոչ թե մեր պարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բաց հաղորդակցության, նոր որակի Հարավային Կովկասի մասին՝ իր բոլոր հարևաններով։

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին