Հարյուր-հազարավոր քաղաքացիների սպառնում է աղքատացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեև այս տարվա համար կառավարությունն արտաքուստ բավական ճոխ բյուջե է հաստատել, թվանկարչությամբ ու գումարների տեղերը փոխելով, մի տեղից հանելով, մեկ այլ տեղ դնելով՝ արհեստականորեն մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելացրել է բյուջետային ծախսերը, դրանից քաղաքացու կյանքում մեծ բան չի փոխվելու։ Սպասվում է, որ սոցիալական իրավիճակը երկրում նույնքան ծանր կլինի, ինչպես նախկինում։
Ավելին՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների սպառնում է աղքատացում։ Նրանց եկամուտները չեն աճելու, իսկ ծախսերը՝ կառավարության իրականացրած «բարեփոխումների», հարկային բեռի ծանրացումների, տույժերի ու տուգանքների, տարբեր ոլորտներում ծառայությունների վճարների բարձրացումների հետևանքով, էապես ավելանալու են։
Այդ մարդիկ ստիպված են լինելու ավելի վատ ապրել, քան նախկինում էին ապրում։
Եվ ոչ միայն հարկային ծանրացումների, այլև սպասվող գնաճի պատճառով։