Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիրավորված աները զինված գնացել է Ջրառատ գյուղ, կրակել ու սպանել է իրեն հայհոյած փեսային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են մարզի Ջրառատ գյուղում կատարված՝ աներոջ կողմից փեսայի սպանության դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին 2023թ. փետրվարի 28-ին մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ջրառատ բնակավայրի 31-ամյա բնակչի և վերջինիս կնոջ հոր միջև, դեպքին նախորդող ժամանակահատվածում, երիտասարդ ամուսինների հարաբերությունների հետ կապված հեռախոսային խոսակցության ժամանակ, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

Նշված վիճաբանությունից հետո 31-ամյա տղամարդու կնոջ 46-ամյա հայրը, ով բնակվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, դստեր ամուսնու կողմից իրեն հայհոյելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, որոշել է հաշվեհարդար տեսնել նրանից։ Մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերցնելով և ապօրինի իր մոտ պահելով, իր կողմից ապօրինի ձևափոխված՝ կարճեցված խզակոթով և փողով «ԻԺ» մոդելի հրացանը և դրա համար նախատեսված 11 հատ փամփուշտ՝ համագյուղացուն պատվիրել է իրեն տանել Ջրառատ բնակավայր:

Ժամը 17:00-ի սահմաններում հասնելով Ջրառատ բնակավայր՝ փնտրել և տուժողի տանը կից անասնագոմի մոտ նկատել է վերջինիս՝ աշխատելիս: Իջելով ավտոմեքենայից՝ նա մեկ անգամ կրակել է երիտասարդի ուղղությամբ, որը դիպել է անասնագոմի պատին: Շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրագործելու նախաձեռնությունը՝ նա նույն հրացանից ևս երկու կրակոց է արձակել իրեն մոտեցող փեսայի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կրծքավանդակի հրազենային՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հեռացել է դեպքի վայրից, սակայն նույն օրը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակովԻշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ