Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թիկնապահված, թե… ահին թիկնած. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են նկատել, որ Փաշինյանին այսուայնկողմ տեղափոխող ավտոշարասյան անցնելու համար «ճանապարհ է բացվում» առանձնահատուկ «հոգածությամբ», անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Աչքի են զարնում տեղափոխվողի կամ փոխադրվողի՝ պահպանության աշխատակիցների համար «թիվ 1» ուղևորի վախերը, եթե կուզեք՝ ահերը: Այդ վախերի արտացոլանքն են ոստիկանական պատնեշները, որ հաճախ կազմվում են հարյուրավոր համազգեստավորներից ու մի քանի տասնյակ էլ «քաղաքացիական համազգեստով» անվտանգության պահապաններից բոլոր այն վայրերի մերձակայքում, որտեղ տվյալ պահին գտնվում է «թիվ 1» ուղևորը: Դեռ չենք խոսում նույնիսկ փոքրիկ մի հանրահավաքի կամ ակցիայի մասին, որի պարագայում վերջինիս նստավայրը պարզապես ոստիկանապատվում է:

Համաձայնեք, որ դա կյանք չէ՝ ահին թիկնած: «Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած: Բայց ահա թե էլ ի՛նչն է հետաքրքիր հարյուրավոր ոստիկաններից, ճաղավանդակներից ու նմանօրինակ այլ դրսևորումներից բացի, իսկ միգուցե՝ դրանցից բազմապատիկ առավել: Շատերդ նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանին ամենուր ուղեկցում են մեծ թվով թիկնապահներ: Դե, «պահպանվող պաշտոնյա» է, այդպես էլ պիտի լինի, այստեղ, կարծես, արտառոց բան չկա, բացի ուղեկցող թիկնապահների մեծաքանակից: Հա, այստեղ էլ պիտի Փաշինյանի սիրելի աննախադեպ բառն օգտագործենք: Բայց «աղն» այն է, որ Փաշինյանը թիկնապահված է շրջում նաև այն դեպքերում ու այն վայրերում, երբ շուրջբոլորը... յուրայիններն են: Մեր ընթերցողների շարքերում, վստահ ենք, չկան անհույս միամիտներ, որոնք կարծեն, թե մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատահական մարդիկ են մոտենում կամ մոտեցողներին նրա «թիկնազորը» նախապես չի ստուգում, ուզում է դա տարեց տատիկ լինի, թե, օրինակ՝ տուփով հեռախոս ստացած երեխա: Նրանցից յուրաքանչյուրի անձը ուսումնասիրվում է օրեր շարունակ, ամենայն բծախնդրությամբ:

Առավել ևս հասկանալի է, որ դպրոցները, առհասարակ շենք-շինությունները, տարածքները, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելի, նախապես ստուգվում են անվտանգության աշխատակիցների կողմից, «սանրվում» են քառակուսի սանտիմետր առ քառակուսի սանտիմետր: Բայց, ահա, այդպես մանրակրկտագույնս ստուգված, կարելի է ասել՝ ստերիլ տարածքում, միևնույնն է, Փաշինյանին էլի թիկնապահներ են ուղեկցում: Շուրջբոլորը միայն յուրայիններն են, իր նախարարը, իր պաշտոնյաները, իր պատգամավորները, իր համար «բերված» տեղական ՔՊ ակտիվը ներկայացնող մարզային չինովնիկները: Ինչի՞ց կամ ումի՞ց են նրան պաշտպանում-պահպանում թիկնապահները կամ թիկնազորը այդ փակ տարածքներում: Այսինքն, ի՞նչ է, նա յուրայիններից էլ է զգուշանո՞ւմ: Թե՞ նա պարզապես չունի յուրայիններ, չի վստահում ոչ մեկին և ամեն մեկից ինչ-որ տհաճ անակնկալ է սպասում: Հնարավոր է՝ երկուսն էլ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում