Կլոպը քաղցկեղով հիվանդ Էրիկսոնին առաջարկել է մեկ օրով գլխավորել Լիվերպուլը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիկսոնին հրավիրել է մեկ օրով գլխավորել իր թիմը, հաղորդում է ArmSport.am–ը։
Ավելի վաղ 75-ամյա Էրիկսոնը հայտնել էր, որ միշտ երազել է մարզել մերսիսայդյան թիմը։
«Առաջին անգամն էի լսում «Լիվերպուլի» հանդեպ նրա հիացմունքի կամ սիրո մասին, և որ նա ամբողջ կյանքում երկրպագել է թիմին: Նրան կողջունենք մեր բազայում, և նա կարող է մեկ օրով զբաղեցնել իմ տեղը և անել իմ աշխատանքը։ Եթե ցանկանա, դա խնդիր չէ: Վստահ եմ, որ նա կարող է գալ և հիանալի ժամանակ անցկացնել այստեղ»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Հունվարի 11-ին Էրիքսոնը հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։
2023 թվականի փետրվարին շվեդ մասնագետն ավարտել էր կարիերան։ Նրա աշխատանքի վերջին վայրը Շվեդիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կարլշտադտ» ակումբն էր։
Մասնագետը թիմի մարզական տնօրենն էր։
2001-ից 2006 թվականներին Էրիկսոնը եղել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, աշխատել է նաև «Մանչեսթեր Սիթիի,» «Նոտս Քաունթիի», «Լեսթերի», «Ռոմայի», «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի», «Լացիոյի» և պորտուգալական «Բենֆիկայի» հետ։