Իրանն Իսրայելի հանցագործություններն անպատասխան չի թողնի. Ռաիսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի Իսրայելի հանցագործությունները, գրում է Mehr-ը։
Մեկնաբանելով Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականների սպանությունը՝ Ռաիսին ասել է, որ դատապարտում է իսրայելական ուժերի ագրեսիան։
«Սիոնիստ հանցագործների կողմից նման գործողությունների շարունակությունը ցույց է տալիս նրանց չար նպատակներին հասնելու աճող անկարողությունը, ինչպես նաև դիմադրության ուժերին դիմակայելու նրանց հուսահատությունն ու անօգնականությունը», - ասաց նա:
Իրանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին, «դիմադրության ուժերին», Իրանի ժողովրդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զոհված խորհրդականների ընտանիքներին։
Ռաիսիի խոսքով, «զավթող Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունները կատարվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների լռությամբ»։