Նիկի Հեյլին ասել է, որ մտադիր է հաղթել Թրամփին նախագահական մրցավազքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու իրավունքի համար պայքարում ԱՄՆ նախագահի թեկնածու և Դոնալդ Թրամփի միակ մրցակիցը՝ ՄԱԿ-ում երկրի նախկին ներկայացուցիչ և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին մտադիր չէ հրաժարվել նախագահական մրցավազքից և ցանկանում է հաղթել այն: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
Հունվարի 21-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Հեյլին Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում զիջում է Թրամփին 11 տոկոսով: Չնայած դրան, քաղաքական գործիչը չի պատրաստվում հրաժարվել Ամերիկայի նախկին նախագահի դեմ պայքարից առնվազն մեկ ամսով, քանի դեռ Հարավային Կարոլինայում տեղի չեն ունեցել ներկուսակցական հանրապետական ընտրություններ։
Հեյլին նշել է, որ հաջողություն կունենա Նյու Հեմփշիրում և Հարավային Կարոլինայում: Նա նաև ասել է, թե սովոր է, որ մարդիկ թերագնահատեն իրեն։ Անցյալ շաբաթ Թրամփը ասել էր, որ դժվար թե Նիկի Հեյլիին նշանակի փոխնախագահ, եթե նա վերադառնա Սպիտակ տուն: