Ինչի շնորհիվ է գազի գինը Եվրոպայում էժանացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում գազի գինը 2023 թվականին իջել է 60 տոկոսով, իսկ ընթացիկ տարում մինչ այս պահը էժանացել է եւս 12 տոկոսով, չնայած որ ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, պահանջարկի զգալի աճ է արձանագրվել։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, դա հնարավոր է եղել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման շնորհիվ։
Բանն այն է, որ Եվրոպայում զգալիորեն ավելացել են արեւային եւ քամու էներգիայով աշխատող էլեկտրակայանները, որոնք կարողանում են որոշակիորեն կոմպենսացնել այն պահանջարկը, որը նախկինում հիմնականում իրականացվում էր գազի միջոցով։
Բացի այդ, բավականին բարերար ազդեցություն է ունեցել Ֆրանսիայում միջուկային էներգիայի արտադրության վերականգնումը։ Այս ամենի հանրագումարում էլ եվրոպական շուկայում գազը նկատելիորեն էժանացել է։ 2022-23 թթ ձմեռային սեզոնն անցնում է առանց խնդիրների եւ շուկայում ներգրավված խաղացողների մոտ նյարդայնության նշաններ չկան, արձանագրում են վերլուծաբանները, ընդգծելով, որ արդեն երկրորդ ձմեռն է, որ Եվրոպան կարողանում է «յոլա գնալ» առանց ռուսական գազի։