Վաղը կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուշադրություն
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով 7 մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Երևան քաղաքում`
Հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 22-23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։