Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ։
Այժմ Հունգարիան պետք է որոշում կայացնի, հաղորդում է Bloomberg-ը։
Փաստաթուղթն այժմ ստորագրման համար կփոխանցվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան դանդաղել է Շվեդիայի հայտի հաստատման հարցում ՝ երկրից պահանջելով քայլեր ձեռնարկել անջատողական խմբավորումների, այդ թվում ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների դեմ պայքարելու համար: Շվեդիան խստացրել Է ահաբեկչության դեմ պայքարի օրենքները և հանել Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումները:
Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) այսօրվա օրակարգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։