Պենտագոնը հայտնել է F-16-ների Ուկրաինա մատակարարման ժամկետները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքը նախատեսում է 2024 թվականին Կիևին փոխանցել առաջին F-16 կործանիչ-ռմբակոծիչները և սարքավորումները դրանք սպասարկելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերի խոսքերը, որոնք նա ասել է Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը համակարգող կոնտակտային խմբի հանդիպման արդյունքներով հատուկ ճեպազրույցում։
«Մենք թիրախավորում ենք Ուկրաինայի նախնական օպերատիվ հնարավորությունները 2024 թվականին նրա F-16 ծրագրի համար: Ծրագիրը ներառում է օդաչուների ուսուցում, տեխնիկների պատրաստում, ենթակառուցվածք, պահեստամասեր և զինամթերք»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ F-16-ի շահագործման համար ուկրաինացի օդաչուներին պատրաստելու ծրագիրը ընթանում է ըստ պլանի։