Ի՞նչ են պատմում ականատեսները․ նոր մանրամասներ՝ Իլ-76-ի կործանման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդում կործանված Իլ-76-ի բեկորները ցրվել են ավիավթարի վայրում՝ հինգ կիլոմետր շառավղով։ Որոշ բեկորներ ընկել են տեղի բնակիչների հողատարածքների վրա, գրում է Baza-ն։ Վթարի վայրին ամենամոտ գտնվող տների պատուհանները կոտրվել են։
Մի քանի բնակիչներ հայտնել են, որ իրենց բակերում մետաղի կտորներ են ընկել:
Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մանրամասն մեկնաբանել միջադեպը։
Գերատեսչությունից հայտնել է, որ դեռևս չեն կարող հաստատել, թե՞ արդյոք ուկրաինական զինված ուժերն առնչություն ունեն կործանմանը՝ նշելով, որ իրենք «դեռ ճշտում են տեղեկատվությունը»։
Ավելի վաղ, ուկրաինական ԶԼՄ-ները պնդել են, որ Իլ-76-ը, որում եղել են փոխանակման նպատակով տեղափոխվող ուկրաինացի 65 ռազմագերիներ, խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։