Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է հանցավոր խմբի պարագլուխներից մեկը. Քրեական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Այդ առումով սա աննախադեպ բացահայտում է:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս 2023 թ. սկզբին: Ըստ տեղեկությունների` Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող գրասենյակային նշանակության տարածքներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»:

Հանցավոր մեխանիզմի բացահայտման նպատակով գործի դրվեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի գրեթե ողջ զինանոցը: Որոշիչ էր նաև միջազգային համագործակցությունը եվրոպական պետությունների իրավապահ կառույցների հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, հանցավոր սխեմայում ներգրավված էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ:

Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց, նրանց կեղծանունների, գործի բնույթի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններում դերաբաշխման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` Հայաստանում գործող հանցավոր կազմակերպությունները ղեկավարվում էին մի շարք անձանց կողմից, այդ թվում` օտարերկրացիներ և Հայաստանի քաղաքացիներ:

Ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ»,- ներկայացրեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:

Անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվեցին խուզարկություններ: Իսկ արդեն այս տարվա հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվեց ու ձերբակալվեց հանցավոր խմբի պարագլուխներից մեկը:
Խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկությունների ուսումնասիրությամբ հիմնավորվեց, որ հիշյալ հանցավոր խումբը գործունեության երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել կամ, այլ կերպ ասած, կատարել փողերի լվացում:

«Միաժամանակ, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ՝ հանցավոր կազմակերպության անդամ հանդիսացող, ինչպես նաև անդամ չհանդիսացող անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը քողարկելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են իրավաբանական անձ համարվող ընկերություններ, որոնցում ձևական առումով ներգրավվել են աշխատակիցներ և իրականացվել գործողություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս»,-նշեց Նարեկ Աբգարյանը:

Չնայած անդրազգային բնույթով պայմանավորված բազմաթիվ դժվարություններին` հանցագործության բացահայտման աշխատանքը հաջողությամբ շարունակվում է, և արդեն կան կոնկրետ արդյունքներ:

«Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել»,-հավելեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:

Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են նաև միջոցառումները Հայաստանում: Այս անդրազգային հանցավոր կազմակերպությանն անդամակցած կամ որևէ կերպ աջակցած անձանց հորդորում ենք ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե կամ ոստիկանություն:

Հ.Գ. Նման ներդրումային խիստ շահավետ առաջարկներ արտասահմանից, համացանցի միջոցով, կարող են ստանալ նաև մեր քաղաքացիները: Հորդորում ենք անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն: Եվ քանի որ անդրազգային ներդրումային խարդախության դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահների միջև համագործակցությունը զարգանում է, կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում ենք դիմել իրավապահներին:

Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով յոթ մարդ է մահացելLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները 2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ