Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց... կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ... «Հայաստանի պատմություն»: Թե որտեղի՞ց է փչում այդ նախաձեռնության քամին, հայտնի է. Նիկոլ Փաշինյանն էր նման մի «հանճարեղ» դիտարկում արել՝ Արագածը գովերգելու և Արարատը ժխտելու իր մտայնության շրջանակներում: Մի առիթով էլ ասել էր, թե սխալ է, որ «Հայոց պատմություն» է, պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Արտաքուստ թվում է, թե պարզունակ տաֆտալոգիա է, իսկ իրականում տարբերությունը խորքային է, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հայոց» բառը շատ և շատ վաղուց արտահայտում է ոչ միայն «հայերի» իմաստը, այլև ընկալվում է որպես հենց Հայաստան, Հայոց աշխարհ:

Չնայած, դրան դեռ կանդրադառնանք: Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու: Հընթացս մի քանի հարց էլ է ծագում:

Օրինակ՝ պատմության դասընթացով նախատեսվո՞ւմ է նշել, թե որտե՞ղ ու ե՞րբ է լույս աշխարհ եկել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Ու ի՞նչ, եթե դա տեղի է ունեցել ոչ Հայաստանում, ուրեմն, ըստ փաշինյանական «հանճարեղ» տեսության, պետք է փաստը մի կո՞ղմ նետել: Կամ, ենթադրենք, անցնում են «Որոգայթ փառացի» մասին, ո՞ւ... Քանի որ բանը Մադրասում է եղել, ուրեմն... էլի՞ մի կողմ է նետվելու այդ կարևոր պատմական փաստը: Համաձայնեք, անհեթեթություն է: Ավելի վատ օրինակ. Կիլիկիայի հայկական թագավորությունները ՀՀ ներկայիս տարածքից առավել քան դուրս են: Ու ի՞նչ: Սեփական պատմության այդ հատվածին Հայաստանի դպրոցականները չպիտի՞ ծանոթանան, չէ՞ որ դա Հայաստանի ներկա տարածքի հետ կապ չունի: Իսկ Վանի կամ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտե՞րը, իսկ Զեյթունի և Սասունի ապստամբություննե՞րը, իսկ Ադանայի ջա՞րդը, իսկ Ավարայրի ճակատամա՞րտը, չէ՞ որ այն ևս հիմա ՀՀ տարածքում չի գտնվում, Տղմուտ գետով հանդերձ: Իսկ Տիգրանակե՞րտը, իսկ Տուշպա-Վա՞նը...

Հանրությունը ալեկոծվել է, ինչը իր լուրջ պատճառներն ունի: Բանն այն է, որ գործող իշխանությունը, ելնելով իր խմբային ինչ-ինչ շահախնդրություններից, ցուցադրաբար ու ամեն գնով ընդգծում է, որ Հայաստան ասվածը բացառապես ՀՀ ներկայիս տարածքն է՝ 29800 քառակուսի կմ, և վե՛րջ: Ավելին, ցուցադրաբար հրաժարվում են Արարատից, անգամ վարչապետական ընդունելությունների դահլիճում պատին Արագածի նկարն են պատկերել տվել... Ունենք իշխանություն, որը հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան տարածք և մատը մատին չտվեց, երբ թշնամին սկսեց Արցախում իրագործել իր ցեղասպանական ծրագրերը: Եվ երբ նման իշխանությունը հայտարարում է, թե պետք է ոչ թե «Հայոց պատմություն» կոչվի սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը սովորեցնող առարկան, այլ պիտի կոչվի «Հայաստանի պատմություն», բնականաբար, լրջագույն մտահոգություններ են ծագում ու հնչեցվում, ըստ որում՝ փորձագետների ու գիտնականների կողմից ևս:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս: Օրինակներ շատ կարելի է բերել, սկսած Հայոց բանակից: Բայց եթե «Հայոց պատմությունը» դարձնում են կամ ուզում են դարձնել «Հայաստանի պատմություն» (այսինքն, միայն առկա 29800 քկմ-ի պատմություն), ապա ինչպե՞ս վարվել հայոց լեզվի հետ: Նկատի ունենք առարկան: Այն նույնպե՞ս պետք է վերանվանվի, ասենք՝ «Հայաստանի լեզու»: Աբսուրդ չէ, հապա ի՞նչ է: Իսկ, օրինակ՝ զորավար Դրոյի մասին հայտնի երգը նույնպե՞ս պիտի վերափոխվի: Այսինքն, ոչ թե՝ «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն...», այլ՝ «Հայաստանի երկնքով»:

Միգուցե Սևակի «Անլռելի զանգակատո՞ւնն» էլ է «սրբագրվելու», քանի որ հիշո՞ւմ եք. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,Դժվար է ասել»: Իրո՛ք, դժվար է ասել. Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը վերանվանվելու է «Հայաստանի՞ լեռներում», իսկ «Հայոց վի՞շտը»: Լո՞ւրջ: Լավ, էսպես էլ խնդավիշտ նախաձեռնությո՞ւն... Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը բավականին դիպուկ էր նկատել, որ նշված նախաձեռնության հիմքում թյուրըմբռնում կա: Պատմաբանը նշում է ակնհայտը. երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների:

Կամ, օրինակ՝ Կիլիկիայի հայ արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ: Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր Կամենդատյան