Իսրայելը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ծառայում է ՀԱՄԱՍ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունն անվանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցող գործակալություն։ Այս մասին ԱԳ նախարարը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ գործակալությունը երկարացնում է փախստականների խնդիրը, խոչընդոտում է խաղաղությանը և ծառայում է Գազայի ՀԱՄԱՍ շարժմանը», – ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության դեմ ուղղված մեղադրանքները նպատակ ունեն դադարեցնել նրանց ֆինանսավորումը և պաղեստինցիներին զրկել այդ կազմակերպությունների աջակցությունից։