Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի մարզում նացիստների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խորհրդային Միության խաղաղ բնակիչների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը ներառված է Լենինգրադի շրջափակման ամբողջական վերացման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքում։ Քաղաքական և հասարակական գործիչներից բացի, արարողությանը մասնակցել են նաև քաղաքի բնակիչների և բլոկադայի վերացմանը մասնակցած զինվորականների հետնորդները։
Նշվում է, որ հուշահամալիրը Գատչինայի շրջանում տեղադրելու որոշումը պատահական չէր, քանի որ պատերազմի տարիներին այստեղ են տեղակայված եղել ռազմագերիների և խորհրդային երեխաների դոնորական համակենտրոնացման ճամբարները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Նևայի ձախ ափին գտնվող «Ռուբեժնի կամեն» հուշարձանին, որը դարձել է Լենինգրադի ճակատամարտում խորհրդային զինվորների կայունության և քաջության խորհրդանիշն ու 1943-ի հունվարին «Իսկրա» գործողության հաջողության հարցում կարևոր դերակատարում է ունեցել: