Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արդյո՞ք կապիտալ ծախսերի կատարման հարցում այս անգամ էլ կգործադրվի իշխանությունների աճպարարական «տաղանդը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

168.am-ը գրում է.

ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։

Այս պարագայում, բնականաբար, անհրաժեշտ է, որ տնտեսությունը հնարավորինս «հենվի» «արտահանելի» հատվածի (հիմնականում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) վրա։ Մինչդեռ վերջին երկու տարիներին տնտեսական աճն ապահովվել է գրեթե առանց «արտահանելի» հատվածի մասնակցության՝ գերազանցապես «ոչ արտահանելի» հատվածի՝ առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին։ Փոխարենը,  ընդհանուր տնտեսական աճի տեմպին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աճի տեմպերի ավանդաբար էապես զիջելու հետևանքով ՀՆԱ-ում ավելի են փոքրացել «արտահանելի» հատվածի ոլորտների տեսակարար կշիռները, և արդյունքում ավելի է նվազել տնտեսական աճին «արտահանելի» հատվածի նպաստելու դերը։

2021 թվականի 5.8% տնտեսական աճի պայմաններում արդյունաբերության աճը կազմել է 3.3%, 2022-ի 12.6% տնտեսական աճի պայմաններում՝ 7.9%։ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսների (2023-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել) 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) պարագայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է ընդամենը 2.1% աճ։ Ընդ որում, հունվար-հոկտեմբեր ամիսներին, 9.2% ՏԱՑ-ի պարագայում, արդյունաբերության ոլորտի կուտակային աճի տեմպը բացասական էր՝ -0.5%, և նոյեմբերին դրական է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճել է շուրջ 13.7 անգամ: Փոխարենը, օրինակ, հանքարդյունաբերության ենթաոլորտում ավանդական դարձած անկումը ոչ միայն շարունակվել է, այլև այն նույնիսկ հունվար-հոկտեմբերի համեմատ ավելի է արագացել։ Այն դեպքում, երբ այս ենթաոլորտը զգալի աճ է ունեցել նույնիսկ 2020 թվականի ընդհանուր անկման պարագայում։ Ընդհանրապես, անհերքելի է ՀՀ տնտեսական ներուժի առումով հանքարդյունաբերության «համակարգաստեղծ» բնույթը։

Ի դեպ, 2022 թվականին և 2023-ի առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտի աճը հիմնականում ապահովվում էր մշակող արդյունաբերության շնորհիվ, սակայն վերջին ամիսներին այստեղ ևս բացասական երևույթները խորացել են, և 2023թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին այս ենթաոլորտում նույնպես արձանագրվել է անկում: Նոյեմբերին մշակող արտադրության «աննախադեպ վերելքը»՝ 33.4%-ով, նույնպես ենթաճյուղի ոսկերչական արտադրատեսակների արտադրության՝ վերը հիշատակված անհասկանալի բարձր աճի արդյունք է։

Գյուղատնտեսության վիճակը նույնպես անմխիթար է՝ 2021-ին արձանագրվել է 1.0% անկում, 2022-ին՝ ընդամենը 1.6% աճ, իսկ 2023-ի ինն ամիսների արդյունքներով՝ 1.6% աճ։

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ տնտեսական աճը զգալիորեն գերազանցում է տնտեսության ներուժին և արտածին բարենպաստ գործոնների չեզոքացման պարագայում ՀՀ-ում լավագույն դեպքում կարձանագրվի 4-4.5 տոկոս տնտեսական աճ։ Ուստի, այս ուղղությամբ կարևորվում է կառավարության շեշտադրումը տնտեսության աճի ներուժի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ գործող կառավարությունը չի կարողանում ապահովել իր իսկ կողմից առաջադրված ծրագրերի կատարումը: ՀՀ պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը տարիներ շարունակ թերակատարվում են։

Վերջին երեք տարիների համեմատությունը ցույց է տալիս, որ ինն ամիսների ամենացածր կատարողականը ճշտված պլանի նկատմամբ արձանագրվել է 2023 թվականին: Չնայած ՀՀ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը 2023թ. ապրիլին հավաստիացնում էր, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին։ Հաշվի առնելով, որ 2023թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դեռևս չի հրապարակվել, միջժամանակային համեմատությունները կատարվել են նախորդ երեք տարիների ինն ամիսների կատարողականների շրջանակներում։ Ըստ այդմ, 2021-ի ինն ամիսներին կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է 31.7%, 2022-ին՝ 36.8%, 2023-ին՝ 42.6%։

Նկատի ունենալով, որ 2023-ին կապիտալ ծախսերի թերակատարում է արձանագրվել թե՛ առաջին եռամսյակին, թե՛ առաջին կիսամյակին և թե՛ ինն ամիսներին, կարելի է ենթադրել, որ այս միտումների պահպանման պարագայում դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով։ Իհարկե, այս համատեքստում չպետք է «թերագնահատել» իշխանությունների աճպարարական «տաղանդը»։ Մասնավորապես, 2022 թվականին նույնպես կապիտալ ծախսերը առաջին երեք եռամսյակում էապես թերակատարվում էին, սակայն եղանակային առումով կապիտալ ծախսերի համար ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակի վերջին ամիսներին դրանք կտրուկ աճեցին, և տարեկան թերակատարումը կազմեց ընդամենը 5.1%:

Չի բացառվում, որ նույնպիսի «հրաշք» տեղի ունենա նաև 2023թ. պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի հետ։

Ի դեպ, պետք է արձանագրել, որ առօրյա գործելաոճ է դարձել այն, որ առավել ականջահաճո լինելն ապահովելու համար իրավիճակը, որպես կանոն,  ներկայացվում է չափազանց «վարդագույն երանգներով»։ Օրինակ՝ իշխանափոխության հենց սկզբից Փաշինյանը և իր թիմակիցները թմբկահարում էին կապիտալ ծախսերի կարևորությունը, իսկ վերջին երկու տարիների բյուջեի նախագծերը ներկայացնելիս որպես դրանց լուրջ առավելություն՝ նշում են հատկապես պլանավորվող կապիտալ ծախսերի աննախադեպ աճը։ Մինչդեռ դրանց թերակատարման մասին խոսելիս նրանք նախանձելի զսպվածություն են ցուցաբերում։ Ավելին, տարակուսելի է այն հանգամանքը, որ, չնայած տվյալ տարում կապիտալ ծախսերի գծով արձանագրված չափազանց մեծ թերակատարմանը, հաջորդ տարվա բյուջեով դրանք, միևնույն է, զգալիորեն ավելացվում են։ Այսպես, 2023թ. պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը 2022-ի համեմատ 58.5%-ով ավելացվել են, այն դեպքում, երբ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելու պահի դրությամբ՝ 2022թ. առաջին ինն ամիսների արդյունքներով, դրանց փաստացի թերակատարումը 36.8% է կազմել։ Կամ՝ 2024թ. պետական բյուջեով ծրագրվել են նախորդ տարվա պլանավորվածին 27.4%-ով գերազանցող կապիտալ ծախսեր, այն դեպքում, երբ 2023 թվականին դրանք զգալիորեն թերակատարվել են թե՛ առաջին եռամսյակի, թե՛ առաջին կիսամյակի և թե՛ առաջին ինն ամիսների արդյունքներով՝ համապատասխանաբար 69.2%, 47.4% և 42.6%։

Ըստ էության՝ հասկանալի է, որ իշխանության համար կարևորն այն է, որ հասարակությունը ստանա «աննախադեպերի» ու «պատմական ռեկորդների» հերթական չափաբաժինը, իսկ խոստումները չկատարելու դեպքում, կբավարարվեն մի քանի «զուսպ» հայտարարություններով՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով ձախողման պատասխանատվությունն իրենցից հեռացնել։

Դժվար է չընդունել, որ ՀՀ տնտեսական ներուժը բավարար չէ 2024թ. պետբյուջեով ամրագրված տնտեսական աճի 7% տեմպն ապահովելու համար, և նկարագրված իրավիճակում դրան հնարավոր կլինի հասնել միայն արտածին բարենպաստ գործոնների առկայության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին։

Մինչդեռ տնտեսությունն ավելի «ինքնավստահ» կլիներ, եթե ժամանակին արդյունավետ միջոցներ ձեռնարկվեին տնտեսական, մասնավորապես՝ արդյունաբերական, ներուժի բարձրացման ուղղությամբ։ Եվ այս պարագայում, ճիշտ կլիներ, որ կառավարությունն առաջնահերթ իրականացներ այնպիսի քայլեր, ինչպիսիք են կապիտալ ծախսերի ժամանակին կազմակերպումը և դրանց կատարման արդյունավետության բարձրացումը։

Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում