Բելառուսը դարձել է միջուկային տերություն. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսը դարձավ միջուկային տերություն այն բանից հետո, երբ երկրում կառուցվեց Բելառուսի ատոմակայանը՝ Ռուսաստանի մասնակցությամբ, սա լուրջ առաջընթաց է տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գործում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Միութենական պետության գերագույն պետական խորհրդի նիստում:
Իր ելույթի ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Բելառուսում 2023 թվականին ավարտվել է ԲելԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։
«Սա, իհարկե, շատ լուրջ առաջընթաց է, հաշվի առնելով, որ ոչ թե պարզապես կայան է կառուցվել, այլ, ինչպես միշտ ասում ենք, արդյունաբերություն է ստեղծվում, և այս առումով Բելառուսը, իհարկե, դարձել է միջուկային տերություն, սա լուրջ առաջընթաց է տնտեսության և գիտական ոլորտների, տեխնոլոգիական զարգացման գործում»,- ասել է Պուտինը։