Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ իշխանությունները գազի սակագնի իջեցման հարցով ոչ միայն ՌԴ իշխանություններին պետք է դիմեն, այլ նաև՝ «Գազպրոմ Արմենիային»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տնտեսվարողների հետ և քննարկել է արտադրության զարգացմանն ուղղված հարցեր: Շատ լավ է, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը նման հանդիպումներ է կազմակերպում ու իրականացնում, հետաքրքրվում է տնտեսվարողների խնդիրներով, բայց ավելի կլինի, որ այդ խնդիրները լուծվեն և վերջապես մի օր մենք էականորեն դրական ինչ-որ տեղաշարժեր տեսնենք: Իսկ դրանք առայժմ չկան: Օրինակ՝ արտադրողները մտահոգություն են հայտնել տեղական աշխատանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների բացասական ազդեցության վերաբերյալ: Իսկ արտադրողները վարչապետին ասե՞լ են, որ ԵՏՄ մտնելուց հետո 170 միլիոնանոց ռուսաստանյան շուկա իրենք չեն կարողանում արտադրանք արտահանել, քանի որ Ռուսաստանը պարզապես այդ նույն ապրանքը կներկրի այլ երկրներից, որոնք դա 2-3 անգամ ավելի էժան են տալիս: Նույնիսկ գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ինչն էլ մենք հիմնականում կարող ենք արտահանել, Հայաստանում բավականին թանկ է նստում և արդյո՞ք դա կախված է միայն էներգակիրների գներից, մի՞թե չկան այլ գործոններ, և կառավարությունը տնտեսվարողների համար չի կարող ավելի լավ պայմաններ ապահովել: Կամ եթե ՀՀ իշխանություններն իսկապես դիմեն ՌԴ իշխանություններին՝ ներմուծվող գազի սակագների իջեցման հարցով, ինչպես որ ասել է վարչապետը, արդյո՞ք այդ իջեցված սակագնով գազը կհասնի տնտեսվարողներին և մեզ: Չէ՞ որ մինչև հասնելը կա նաև «Գազպրոմ Արմենիա», որը պարզապես կարող է հայտարարել, թե իրենց մոտ ծախսեր են գոյացել, և իրենց չեն իջեցնում գազի գինը, մանավանդ նման նախադեպ արդեն եղել է: Այնպես որ տնտեսվարողները պետք է վարչապետին խնդրեին, որ ՀՀ իշխանությունները գազի սակագնի իջեցման հարցով ոչ միայն ՌԴ իշխանություններին դիմեն, այլ նաև «Գազպրոմ Արմենիային»:

Դե իհարկե, դրականն էլ պետք է նշեմ այստեղ. դա այն է, որ հանդիպման ժամանակ վարչապետն անթույլատրելի է համարել արտադրողների ձեռնարկություններում որևէ աշխատատեղի կրճատումը և ասել է, որ կառավարությունը տարբեր գործիքներով կաջակցի արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման համար: Գոնե այդ մի հարցում կորուստ չենք ունենա, աշխատատեղեր չեն կրճատվի, գործազրկություն չի ավելանա, թե չէ առանց այն էլ ժողովրդի սոցիալական բեռն այս տարի միայն ավելանում է:

Կարեն Վարդանյան

5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո