Շվեյցարիան հանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Շվեյցարիան այսօր՝ հունվարի 17-ի կեսօրին հանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին ասված է երկրի կառավարության դաշնային խորհրդի հաղորդագրությունում։
«Ինչպես հաղորդվել էր 2015-ի հոկտեմբերի 21-ին, Շվեյցարիայի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կհանվեն ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ միաժմանակ։ Դաշնային խորհուրդն ամբողջությամբ վերանայել է Իրանի նկատմամբ սահմանափակող միջոցառումների մասին որոշումը։ Նոր օրնսդրությունն ուժի մեջ է մտնում հունվարի 17-ին ժամը 12.00-ին»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Նշենք, որ հունվարի 16-ին ԱԷՄԳ-ն ստացել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական զեկույցը, որտեղ հաստատվում է, ոևր իրանական կողմը կատարել է ատոմային ծրագրով նախատեսված իր պարտավորությունները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



