Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան հայտնվել է ձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 31-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Մելիքսեթյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 38 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



