Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները հանվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագու յն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:
Առաջիկա ժամերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մտադիր է մեկնել Թեհրան, որպեսզի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և փոխնախագահ Ալի Ակբար Սալեհիի հետ անձամբ քննարկի առաջիկա անելիքները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



