Հայ ժողովուրդը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու ազգային իրավունքները․ Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես պահանջ է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Անկախության հռչակագրից՝ դրանից առկախելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը՝ հայտնելով (ոչ բառացի), որ պետք է սահմանադրական հանրաքվեով նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։
Սա Բաքվի կողմից ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում։ Հայ ժողովուրդը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու ազգային իրավունքները՝ առաջին հերթին տապալելով թշնամական օրակարգը, երկրորդ հերթին՝ այդ օրակարգն իրագործող օկուպացիոն վարչախմբին։
Հ.Գ. պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Ալիևի հայտարարությունը նույնությամբ արտաբերեր, օրինակ, Լավրովը
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



