Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղություն տվե՞ց. Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղություն տվե՞ց։
Բանավոր պայմանավորվածությամբ զորքերը Սանասարից ու Կովսականից դուրս բերելը խաղաղություն տվե՞ց։
Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելը խաղաղություն տվե՞ց։ Արցախն Ադրբեջան ճանաչելը խաղաղություն տվե՞ց։
Պաշարված ու սովի մատնված Արցախին չպաշտպանելն ու Թուրքիա մարդասիրական բեռներ ուղարկելը խաղաղություն տվե՞ց։
Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելը խաղաղություն տվե՞ց։
Արցախ բառը պետական հաստատությունների բառամթերքից հանելը խաղաղություն տվե՞ց։
Արցախի դատարկումը, հազարամյակների բնիկ ժողովրդին բնավեր դարձնելը խաղաղություն տվե՞ց։
Միջազգային հանրությունն աննախադեպ համախմբվե՞ց մեր շուրջը։
Իսկ ո՞րն է այն ցուցիչը, որ Անկախության հռչակագիրը չեղարկելով, մեր ինքնիշխանության հատկանիշը ոտնակոխ անելով խաղաղություն ենք ստանալու... Ալիևի հայտարարությու՞նն է այդ երաշխիքը, թե՞ Փաշինյանի խոստումը։ Եվ դրանցից ո՞ր մեկն է ապացուցել իր արժանահավատությունը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



