Փետրվարի 4-ից ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, փետրվարի 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,-ասաց Սուրենյանը։
Փետրվարի 4-ից հարավ-արևմուտքից ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ:
«Փետրվարի 4-6-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 10-12 աստիճանով:
Փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 12 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև 10-12, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16, առանձին հատվածներում մինչև 20 աստիճան տաքություն»,-տեղեկացրեց Սուրենյանը։
Նա նշեց նաև, որ փետրվարի 5-ին և 6-ին սպասվում է քամու ուժգնացում։