Ջերմուկի ոստիկանները բացահայտել են ապօրինի որսի դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջերմուկի համայնքային ոստիկանները հերթական կանխարգելիչ միջոցառման` ստուգայց-շրջագայության ընթացքում փետրվարի 2-ին, գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում, Ջերմուկի «Մայրաց» թաղամասում կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենան վարում էր Վայք քաղաքի 57-ամյա մի բնակիչ: Ստուգմամբ մեքենայի տեսանելի տեղում նկատվել է որսած չորս նապաստակ, որից երկուսը` ամբողջական:
Ըստ վարորդի, որն ունի որսորդական վկայական, ինքն առանց համապատասխան թույլտվության, «Մայրաց» թաղամասում մոտ երկու ժամ առաջ որսացել է չորս վայրի նապաստակ և երկուսի միսն արդեն օգտագործել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: