Այսօր Երկրի կողքով պոտենցիալ վտանգավոր աստղակերպ կանցնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրբաթ օրը՝ փեստրվարի 2–ին, Երկրի կողքով կանցնի գրեթե 500 մ տրամագծով մեծ աստղակերպ։ Իր չափերի և թռիչքի ուղու պատճառով այն դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր աստղագիտական օբյեկտ, հայտնել են Թայբեյի աստղագիտության թանգարանից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Փետրվարի 2-ին 2008 OS7 անունով աստղակերպը տեղական ժամանակով 22:40-ին (Երևանի ժամանակով 18:40-ին) կանցնի Երկրից մոտ 2,85 մլն կմ հեռավորության վրա: Դրա արագությունը կազմում է մոտ 18,2 կմ/վ, իսկ տրամագիծը՝ 210-ից 480 մ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2008 OS7 երկնային մարմինը վտանգ չի ներկայացնում Երկրի համար։
2008 OS7-ն ընդգրկվել է պոտենցիալ վտանգավոր աստղագիտական օբյեկտների ցանկում, քանի որ դրա տրամագիծը գերազանցում է 140 մ-ը: