ՌԴ–ում երեխաները 4 տարի ապրել են իրենց հոր մումիայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեխաները, ովքեր տանը չորս տարի ապրել են իրենց հոր մումիայի հետ, օտարվել են ընտանիքից, իսկ նրանց մայրն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Լենինգրադի մարզի իրավապահ մարմինների աղբյուրը։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գատչինայի շրջանում գտնվող առանձնատանը հայտնաբերվել է 1976 թվականին ծնված տղամարդու մումիֆիկացված դի։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն այնտեղ է գտնվել չորս տարի։ Այդ ամբողջ ընթացքում տանն ապրել են մահացածի կինն ու չորս երեխաները։
«Կասկած կա, որ կինը հոգեկան խանգարում ունի, ուստի նա այժմ հետազոտվում է հոգեբույժների մոտ, իսկ երեխաները գտնվում են ռեսուրս կենտրոնում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հաղորդվում է, որ Լենինգրադի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



