Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 տուրիստական վայրեր, որոնցից մարդու արյունը սառչում է (Photo)

ԼԱՅՖ

Կարծում եք, որ սուր զգացողություններ կարելի է ստանալ բացառապես էքստրեմալ զվարճանքների՞ց։ Որպեսզի «խուտուտ տաք» Ձեր նյարդերը, ամենևին պարտադիր չէ ցատկել կամրջից կամ էլ ամերիկյան բլուրներ խելահեղ ատրակցիոնից օգտվել։ Կա մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր տարբերակ. ճանապարհորդել «յուրահատուկ» վայրերով։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող 7 տուրիստական վայրեր, որոնք կարող են ոչ միայն զարմացնել, այլև ադրենալինի տպավորիչ չափաբաժին հաղորդել։

7. Մացուո հանքափորային բնակավայր, Ճապոնիա

Մացուո բնակավայրը կառուցվել է Իվատե պրեֆեկտուրայում 1950-ական թվականներին և նախատեսված է եղել տեղի հանքերում աշխատող հանքափորերի համար։ 1969 թվականին հանքը փակվեց, ու Մացուոն դատարկվեց։ Բնակիչները տեղափոխվեցին այլ շրջաններ՝ լքելով մի քանի տասնյակ տնակներ։ Բնակավայրը հաճախ պարուրվում է մշուշի մեջ, ինչը դրան էլ ավելի է նմանեցնում ուրվական-քաղաքի։ Այստեղ միայնակ թափառելը թույլ նյարդերով մարդկանց համար չէ։

Հետաքրքրական է, որ լքված տների, դպրոցի ու այլ շինությունների ներսում այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես բնակիչները շտապել են լքել իրենց կացարանները։

Այսօր լքված տների մշտական բնակիչներն են չղջիկներն ու փոշոտված փափուկ խաղալիքները։

6. Տիկնիկների կղզի, Մեքսիկա

Անմեղ անունով մեքսիկական մի կղզյակ վերջին տարիներին վեր է ածվել սարսափ ֆիլմերի երկրպագու զբոսաշրջիկների սիրած վայրի։ Լա Իսլա դե լա Մյունեկան  (Տիկնիկների կղզին) գտնվում է Մեխիկոյից 18 կիլոմետր հեռու՝ Սոչիմիլկո շրջանում։ Այս կղզյակը, որը հաճախ անվանում են լողացող այգի, «բնակեցված է» տարատեսակ տիկնիկներով։ Տիկնիկներն այստեղ ամենուրեք են՝ ծառերին, գետնին, հին շինությունների այգիներում…

Տեղական լեգենդներից մեկի համաձայն՝ տիկնիկները բնակություն են հաստատել կղզում շնորհիվ ոմն Ջուլիան Սանտանայի, ով տեղափոխվել էր կղզի այն բանից հետո, երբ իր աչքի առջև խորտակվել էր իր մանկահասակ դուստրը։ Ասում են, թե նա ցանկացել է փրկել դստերը, բայց չի կարողացել ու, դառնալով մենակյաց, նա սկսել է իր տանը հավաքել ամբողջ շրջանից հավաքված տիկնիկներ, ու սա շարունակվել է մինչև Ջուլիանի մահը՝ 50 տարի շարունակ։

Եթե հավատալ տեղաբնակներին, Ջուլիանը երկու պատճառով էր տիկնիկներին հավաքում։ Այդ կերպ նա ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել իր վաղամեռիկ դստեր հիշատակին, ինչպես նաև վախեցնել անկոչ հյուրերին։

5. Փարիզյան կատակոմբեր, Ֆրանսիա

Փարիզի ընդերքում 200 կիլոմետր ձգվածությամբ թունելների ցանց կա, որը զբոսաշրջիկների շրջանում նույնքան պոպուլյար է, որքան Էյֆելյան աշտարակը։ Այս մռայլ կատակոմբերից ցանցը սկսել է ստեղծվել 10-րդ դարում՝ շնորհիվ Փարիզի տակ գործող քարհանքերի։

18-րդ դարի վերջում մարդկանց սկսեցին թաղել այս ստորգետնյա թունելներում, երբ քաղաքային իշխանություններն արգելեցին հուղարկավորել մարդկանց քաղաքի բնագծում։ Այստեղ սկսեցին բերել նաև քաղաքամերձ գերեզմաններից արտաշիրիմված մնացորդները, իսկ դրանք և՛ գերծանրաբեռնված էին, և՛ վտանգավոր, քանզի տարատեսակ վարակների աղբյուր էին հանդիսանում։ Մի քանի տարիների ընթացքում հատուկ պարեկախմբերը «մաքրում էին» փարիզյան գերեզմանոցները՝ հավաքելով և դեզինֆեկցիա անելով ոսկորները, դրանք կուտակում էին նախկին քարհանքում։

Որոշ տվյալներով, փորիզյան կատակոմբերը զբաղեցնում են 11 հազար քառակուսի կիլոմետր մակերես, սակայն զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել միայն դրա մի փոքր հատված՝ մոտ 2 կիլոմետր ձգվածություն ունեցող։ Շատերին կատակոմբերը գրավում են նաև նրանով, որ այստեղ են հուղարկավորված հայտնի գրողներ, գիտնականներ և անվանի քաղաքական գործիչներ։ Մասնավորապես՝ այստեղ են գտնում Ֆրանսուա Ռաբլեի, Շարլ Պյերոյի և Մաքսիմիլիան Ռոբեսպյերի աճյունները։

4. Օրադու-սյուր-Գլան, Ֆրանսիա

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական Օրադուր-սյուր-Գլան բնակավայրն ավիրվել ու հրդեհվել էր նացիստների կողմից։ Հետագայում իշխանությունները որոշեցին ձեռք չտալ ավերակներին և թողնել դրանք հուշահամալիրի կարգավիճակով։

1944 թվականի օգոտոսին տեղի ունեցած գերմանացի զինվորների գրոհի արդյունքում բնակավայրի միայն 5 բնակիչ կարողացավ փրկվել, իսկ մնացածին գերմանացիները գնդակահարեցին։ 1999 թվականին այս բնակավայրին տրվեց քաղաք-մարտիրոսի կարգավիճակ։

3. Սան Ժի քաղաք-հանգստավայր, Տայվան

1980-ականների սկզբին Թայվանի հյուսիսում գտնվող առափնյա գոտում ծավալվեց «ֆուտուրիստական» բնակավայրի շինարարություն, որը նախատեսված էր մեծահարուստների համար։ Չնայած նրան, որ մինի-հանգստավայրին մեծ ապագա էին խոստանում, այն այդպես էլ չկառուցվեց մինչև վերջ։

Այս ամենի պատճառը շինարարների հետ պարբերաբար պատահող միջադեպերն էին։ Դժբախտ պատահարներ էին գրանցվում գրեթե ամեն օր, ու սկսեցին խոսակցություններ տարածվել, որ այս վայրն անիծված է։ Արդյունքում շատ գնորդներ հրաժարվեցին գործարքից, ինչը բերեց տնտեսական խնդիրների, և շինարարությունը կասեցվեց։

Այն տնակները, որոնք, այնուամենայնիվ, հասցրել էին կառուցել, մինչ օրս էլ կանգնած են երկնագույն ծովի ափին, բայց արդեն կիսաքանդ են, և փոշով ծածկված այս ավերակները ոչ ոք չի շտապում գնել ու ռեստավրացնել։ Տեղաբնակներն էլ մինչ օրս խուսափում են այս վայրից՝ վախենալով իրենց վրա կրել անեծքի ազդեցությունը։

2. Խոյա-Բաչու անտառ, Ռումինիա

Այս վայրն անվանում են երկրորդ «Բերմուդյան եռանկյունի»։ Այս անտառը Ռումինիայի ամենաառեղծվածային ու ահասարսուռ վայրերից մեկն է։ Խնդիրն ամենևին նրանում չէ, որ այստեղ վամպիրներ կան, կամ էլ Դրակուլան է չարագործություններ անում։ Ըստ տեղաբնակների հավաստիացումների՝ այս անտառում մշտապես ինչ-որ սատանայական բաներ են տեղի ունենում. մեկ մարդ է անհետանում, մեկ երկնքում է ինչ-որ բան երևում, որը ՉԹՕ է հիշեցնում։ Խոյա-Բաչուն բավականին անմեղ տեսք ունի առաջին հայացքից։ Ճիշտ է, հարկ է նշել, որ թանձր մառախուղը, որը հատուկ է այս վայրերի համար, բավականին սարսափազդու է, բայց այն անտառը դարձնում է իդեալական տեղ՝ սարսափ ֆիլմեր նկարահանելու համար։

1. Խաչերի սարը, Լիտվա

Շյաուլյայ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է մի բլուր, որն ամբողջովին պատված է խաչերով։ Ընդհանուր առմամբ այստեղ 50000 խաչ է գտնվում։ Երբ հեռվից ես նայում այս վայրին, կարելի է մտածել, որ այն հսկայական գերեզմանոց է։ Մայր մտնող արևի ֆոնին այս բլուրը հատկապես ահասարսուռ տեսք ունի։

Իրականում, Խաչերի սարն իրենից այլ բան է ներկայացնում։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս վայրն ի հայտ է եկել 14-րդ դարում՝ Լիտվայի կողմից քրիստոնեության ընդունումից հետո։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ի սկզբանե այստեղ եղել է հեթանոսական հավաքատեղի, և խաչերը սկսել են տեղադրել, որպեսզի կոտրեն տեղի հեթանոսական ընկալումը։

Իրականում, Խաչերի սարն իրենից այլ բան է ներկայացնում։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս վայրն ի հայտ է եկել 14-րդ դարում՝ Լիտվայի կողմից քրիստոնեության ընդունումից հետո։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ի սկզբանե այստեղ եղել է հեթանոսական հավաքատեղի, և խաչերը սկսել են տեղադրել, որպեսզի կոտրեն տեղի հեթանոսական ընկալումը։

Ամեն տարի բլրի վրայի խաչերի քանակն ավելանում է, քանի որ այստեղ ժամանող զբոսաշրջիկներն իրենց հետ ամբողջ աշխարհից խաչեր են բերում ու լրացնում են հավաքածուն նորանոր նմուշներով։ Համաձայն հավատույթներից մեկի՝ եթե սարի վրա խաչ թողնես, ապա դա քեզ հաջողություն ու երջանկություն կբերի։ Երջանկության որսորդները փաստորեն շատ-շատ են, հետևաբար շատ են նաև խաչերը։

Աղբյուրը` Blognews.am



 

 

Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՄինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքըՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելՀարբած կինը այրել է սեփական տունը Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր