Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կասկածո՞ւմ ես, որ կկրակեմ». Սիմոնը լեզվակռվի պահին զենքը դրել է ծառայակցի ճակատին ու մեկ կրակոցով սպանել է նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Մկրտչյանի գործի դատական քննությունը:

19-ամյա ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 18-ն անց  30-ի սահմաններում, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային Սիմոն Մկրտչյանը ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի հետ դիտորդի պարտականություններ է կատարել հենակետում:

Սիմոնը դաշտային կապով զանգել է գետնատնակ: Վլադիմիրը խնդրել է, որ Սիմոնը հարցնի նաև, թե ժամը քանիսն է: Սիմոնը չի հարցրել: Վլադիմիրի հարցին պատասխանել է, թե լավ է արել, որ չի հարցրել:

Այս հարցի շուրջ խոսակցության ժամանակ, խուլիգանական դրդումներով Սիմոնն ինքնաձիգը լիցքավորել է, բերել է մարտական վիճակի, աջ ցուցամատը պահել է ձգանի հատվածում, զենքի փողը մոտ մեկուկես մետր հեռավորությունից ուղղել է Վլադիմիրի ճակատին ու հարցրել է՝ նա կասկածո՞ւմ է, որ ինքը կկրակի: Վլադիմիրն ասել է, թե նրանից ամեն ինչ սպասելի է:

Վլադիմիրը միաժամանակ փորձել է Սիմոնի զենքի փողի ուղղությունը փոխել, բայց Սիմոնը, ըստ դատական ակտի, հաղթահարել է նրա դիմադրությունը, խուլիգանական դրդումներով սեղմել է ինքնաձիգի ձգանը:

Արձակված կրակոցից ճակատային շրջանում հրազենային միջանցիկ վնասվածք ստանալով՝ Վլադիմիրը սպանվել է:

Դատարանում Սիմոն Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը հերթապահության ժամանակ ինքն ու Վլադիմիրը հենակետում պարզապես կատակել են:

Չի կարող ասել, թե ինչպես է ինքնաձիգի ապահովիչը հանել ու փողն ուղղել Վլադիմիրի ուղղությամբ: Այդ պահին Վլադիմիրը բռնել է զենքի փողից, քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կրակոց է արձակվել: Դրանից հետո ինքը գտնվել է շոկային վիճակում:

Ըստ Մկրտչյանի՝ ինքը չի կրակել Վլադիմիրի վրա, ինքնաձիգի ձգանը չի սեղմել: Եթե Վլադիմիրը զենքի փողը չքաշեր, կրակոց չէր արձակվի: Ինքը Վլադիմիրի հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ: Նրան սպանելու պատճառ ու դիտավորություն չի ունեցել:

Իրեն առաջադրված մեղադրանքը «աբսուրդ է», խուլիգանական դրդումների մասին խոսք լինել չի կարող: Գործի նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ ու ոչ բազմակողմանի:

Գործով վկա, մայոր Ա. Մ.-ի ցուցմունքով՝ դիտակետից կրակոց լսելուն պես ինքը բարձրացել է այնտեղ, տեսել է, որ Վլադիմիրն ընկած է: Սիմոնը կանգնած էր նրա մոտ: Նա, իրեն տեսնելով, ասել է. «Հորս արև, իրեն խփեց»:

Սիմոնը սկզբում բոլորին ասել է, թե Վլադիմիրը զենքի հետ խաղացել ու ինքն իրեն խփել է: Բայց հետո, փաստերի ճնշման տակ, խոստովանել է, որ «ժամ հարցնելու համար» վիճել է Վլադիմիրի հետ ու կրակել է նրա վրա:

Ըստ քննչական փորձարարության արձանագրության՝ Սիմոն Մկրտչյանը դեպքի վայրում մատնացույց է արել, թե ինչպես է վերցրել ինքնաձիգը, դեմքով շրջվել դեպի Վլադիմիրը, լիցքավորել ինքնաձիգը, դրել է մենահատ դիրքի վրա, պահել է Վլադիմիրի ճակատային մասին՝ ասելով, որ կխփի նրան:

Ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Սիմոն Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Սիմոն Մկրտչյանի ու Վլադիմիր Հայրապետյանի երկխոսությունը մինչև կրակոցը կրել է առավելապես բառախաղի բնույթ՝ ըստ դատահոգեբանի եզրակացության: Կրակոց արձակելու պահին Սիմոն Մկրտչյանը չի գտնվել լարված վիճակում: Նա հոգեկան լարված վիճակում է եղել կրակոցից հետո:

Դատարանը Սիմոն Մկրտչյանին մեղավոր է ճանաչել խուլիգանական դրդումներով տուժողին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Սիմոն Մկրտչյանը դատապարտվել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2014  թվականի օգոստոսի 29-ից:

Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը