Մեծ Բրիտանիայի լեյբորիստների առաջնորդը կոչ է արել շփման աղբյուր հաստատել ԴԱԻՇ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ է արել շփման աղբյուր գտնել ԴԱԻՇ-ի հետ՝ կապված Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի հետ։
Կորբինը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է շփման մեջ մտնել ԴԱԻՇ-ի հետ, ինչպես որ ժամանակին բրիտանական իշխանությունները երկխոսել են Իռլանդական հանրապետական բանակի հետ։
Բրիտանական ընդդիմության առաջնորդը հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ի մի շարք առաջնորդներ նախկինում եղել են իրաքցի զինվորական սպաներ, ինչպես նաև պարզաբանել է, որ նման միջոցը հնարավորություն կտա հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



