Իրանի տնտեսությանն անհրաժեշտ է օտար կապիտալ. Ռուհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն այժմ ազատ է այն շղթաներից, որոնցով նրան պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն նրա զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։
Խոսելով նավթի գնանկման հետևանքով երկրի նավթային եկամուտների նվազման մասին՝ Ռուհանին հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են այլ եղանակներ՝ իր տնտեսությունն այնպիսի պայմաններում պահպանելու համար, երբ այլևս ոչ մի բան չի սահմանափակում նրա պոտենցիալ աճը։
Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո նրան պետք է վերադարձվեն բազմամիլիարդ ակտիվները, որոնք սառեցվել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



