Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր անցյալ, որի ապագայում ՀՀ քաղաքացիները կդառնան հպատակներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոր Սահմանադրություն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն սահմանադրությունը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա հայտարարել է, որ առաջնորդվում է «նոր Սահմանադրություն, նոր պետություն» կոնցեպտով։

Եվ, ամենակարևորը, նա նաև խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ ճանապարհը կարող է հաջողության հասնել, կստացվի՝ լավ, չի ստացվի, ինչպես ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կդնեն պետության շիրմաքարին։

Բայց մինչ այդ, Սահմանադրությունը ոչ թե սոսկ իրավական, այլ առաջին հերթին՝ արժեքային, արժեբանական հարթությունում փոխելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետություն, այլ, որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցյալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրվա բոլոր ողբերգությունների պատճառը հեռավոր ու վաղ անցյալն է, հետևաբար՝ նոր Սահմանադրությունը փոխելուն զուգահեռ՝ նաև նոր պատմություն է գրում, որն իր պատվերի համաձայն՝ պետք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։

Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղավորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ նաև մյուս ժամանակային կատեգորիաների՝ անցյալի ու ապագայի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ է նա փորձում վերաշարադրել պատմությունը, այսինքն՝ մոգոնել նոր անցյալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետության սկզբնավորողը։

Համապատասխան մասնագետի դիմելու դեպքում այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, շատ կոնկրետ ախտորոշման կարժանանար՝ դրանից բխող ոչ այնքան թեթև բուժման ցուցումով։ Բայց բժշկությանը հայտնի չեն դեպքեր, երբ մասնագետի փոխարեն՝ հասարակությանը դիմելու միջոցով պացիենտը կարող է առողջանալ։

Մինչդեռ հասարակությունը՝ անզոր լինելով դիմողին ապաքինելու հարցում, իրեն փրկելու եզակի, շատ հնարավոր է՝ վերջին հնարավորությունն ունի՝ մերժելով նոր Սահմանադրության անվան տակ հայ ժողովրդին պարտադրվող նվաստացումը։ Մերժումը, որ նույն ժողովուրդը մի քանի տարի առաջ համարեց իր փրկության միջոցը և այդ մոլորության համար վճարեց ողբերգությամբ ու սեփական զավակների կյանքով, ժողովուրդ մնալու իրապես վերջին շանսն է։ Որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի իր մտադրությունները, և եթե անգամ դրա արդյունքում Հայաստանը շարունակի ձևականորեն պետություն համարվել, դա լինելու է անարժանապատիվ, թույլ, նվաղած կազմավորում, որի ղեկավարները նվաստանալու են արտաքին աշխարհում և այդ նվաստացումը սեփական ժողովրդի նկատմամբ փոխադրելով՝ փորձելու են պահպանել իշխանությունը։

Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։

Եվ առաջիկայում կայանալիք հանրաքվեին ՀՀ քաղաքացիները քվեարկելու են ոչ թե ուղղակի նոր Սահմանադրության, այլ քաղաքացու իրենց կարգավիճակը պահպանելու կամ քաղաքացուց հպատակի վերածվելու օգտին։  

Հարություն Ավետիսյան

«Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Մինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Քանի՞ արևային մարտկոց պետք է տեղադրել էլեկտրաէներգիայի համար ընդհանրապես չվճարելու նպատակով Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել