ԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլարի բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլար արժողությամբ բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել: Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատանն ՈՒՆԻԱՆ-ին հաղորդել են, որ անցած գիշեր սարքավորումները բեռնաթափել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում:
Խոսքը 21 մլն դոլարի պաշտպանված ռադիոկապի սարքավորումների մասին է, ինչն ուկրաինացի զինվորականներին թույլ կտա արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակել՝ իրենց վտանգի չենթարկելով, ինչպես նաեւ 2 մլն դոլարի բուժսարքավորումների՝ մարտի դաշտում կյանքեր փրկելու համար:
Դեսպանության տեղեկացմամբ, սա 75 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակն է: Նշվում է նաեւ, որ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 260 մլն դոլարի օգնություն է հատկացրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



