Ուկրաինայի ԳՇ պետը նույնպես կազատվի պաշտոնից․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան նույնպես կազատվի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդային»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պաշտոնից կազատվի նաև Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Իշխանական շրջանակների աղբյուրների տվյալներով՝ Զալուժնիի և Շապտալայի հարցը լուծված է, բայց չի բացառվում` կադրային այլ փոփոխություններ էլ լինեն։ Հնարավոր է` պաշտոնանկությունների մասին հայտարարվի այս շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք` ռազմական ղեկավարությունում հնարավոր վերադասավորումների մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զալուժնիի պաշտոնանկության մասին լուրերը կապում են Ուկրաինայի զինված ուժերի ամառային «հակահարձակման» ձախողման և գլխավոր հրամանատարի քաղաքական հավակնությունների հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



