Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ծովագյուղից դեպի Սևանի թերակղզի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Ջերմուկի, Սիսիանի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: