Փորձում են ֆեյքային միջոցներով և ադմինիստրատիվ լծակներով հանրային աջակցության տպավորություն ստեղծել. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Սիրելի բարեկամներ,
Այսօր իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը:
Անցած երկու շաբաթների ընթացքում մեր հասարակությունը միարժեք գնահատական է տվել այս հակազգային և վնասակար նախագծին՝ 8000-ից ավել քաղաքացիներ արդեն Դեմ են քվեարկել հարթակում, նրանցից մոտ 500-ը հանգամանալից գրավոր մեկնաբանություններ է թողել քվեարկության տակ, առանց բացառության Դեմ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը միարժեք և հիմնավոր Դեմ է արտահայտվել նախագծին:
Չնայած այս ամենին, նախագծի հեղինակները փորձում են ֆեյքային քվեարկությամբ տպավորություն ստեղծել, թե նախագիծը հանրային աջակցություն ունի, հասել է նույնիսկ նրան, որ թշնամական պետությունից օգտատերեր են մասնակցում քվեարկությանը: Սա, իհարկե, գործող վարչախմբի տիպիկ գործելաոճն է, որը կտրվելով իրեն ընտրած քաղաքացիներից, փորձում է տարբեր ֆեյքային միջոցներով և ադմինիստրատիվ լծակներով հանրային աջակցության տպավորություն ստեղծել, և առաջ մղել իր արդեն անթաքույց դարձած հակազգային օրակարգը:
Եթե դուք այս ընթացքում դեռ չեք հասցրել մասնակցել այս քվեարկությանը, հիշեք, որ ձեր մեկ ձայնից շատ բան է կախված՝ մենք ենք մեր երկրի տերը, ու չպետք է թույլ տանք ֆեյքերին այն մեզանից խլել: Մի ափսոսացեք ձեր ժամանակը, մտեք այս հղումով և քվեարկեք, տեր կանգն՛եք մեր երկրին և պատմությանը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



