Ղազախստանում նոր վարչապետ է նշանակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակել է իր վարչակազմի նախկին ղեկավար Օլժաս Բեկտենովին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օլժաս Բեկտենովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։
Ավելի վաղ, հանդիպման ժամանակ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները ձայների մեծամասնությամբ իրենց համաձայնությունն էին տվել նախագահին՝ հաստատելու Բեկտենովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ երեկ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



