Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ ՆԳՆ ՓԾ–ն՝ շշերի գործարանում բռնկված հրդեհի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։