Ուրախ կլինենք, եթե Երևանն ու Բաքուն խաղաղության հասնեն․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՊՀ երկրները խիստ շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, և աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Այս հայտարարությունն արել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն։ Մեզ բոլորիս ուրախացրեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի կառավարության աշխատակազմի` դեկտեմբերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերը ջանքեր կգործադրեն հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու, թշնամանք թույլ չտալու համար», - լրագրողների հետ զրույցում ասել է Լեբեդևը։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների բոլոր հանդիպումներում այս թեման արծարծվում է, քննարկվում, մտքեր են արտահայտվում, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել:
Հիշեցնենք` Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունում ասվում էր, որ Բաքուն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Երևանը՝ երկու ադրբեջանցի զինվորականի, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն վստահության հաստատման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ բանակցությունները։